ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց համալիր հարկային ստուգումներն ավելի նպատակային դարձնող օրինագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որը նպատակ ունի համալիր հարկային ստուգումները դարձնել էլ ավելի նպատակային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսրգքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 108 «կողմ» և  1 «ձեռնպահ» ձայներ:  Ներկայացվող նախագծով առաջարկվում է ավելի հիմնավոր և նպատակային պայմաններ ստեղծել համալիր հարկային ստուգումների իրականացման բոլոր այն դեպքերի վերաբերյալ, որոնք նշանակվում են հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։