Ջերմոցային տնտեսությունները Հայաստանում ոչնչացման եզրին են

Ջերմոցային տնտեսությունները Հայաստանում ոչնչացման եզրին են
Ջերմոցային տնտեսությունները Հայաստանում ոչնչացման եզրին են

«ԳազիվարձավճարներիբարձրացմանհետևանքովՀայաստանումջերմոցայինտնտեսություններըկրճատվումեն»,-փաստեցՊողոսԳևորգյանը՝ՋերմատնայինասոցիացիաԳՀԿտնօրենը Մեդիակենտրոնումանցկացվածքննարկմանժամանակ:

«Օրինակ՝ դեկտեմբեր ամսին ցանք է կատարվում, որ գարնանը վաճառեն։ Սերմերի վաճառքով հետաքրքրվեցի և տեղեկացա, որ 300 հազար հատ սերմ այս ցանքին պակաս է վաճառվել, իսկ դա նշանակում է, որ 12 հա ջերմատուն չի մշակվել»,- ասաց նա։

Ջերմոցային տնտեսությունները Հայաստանում ոչնչացման եզրին են: Գազի սակագնի բարձրացման հետևանքով անհնար է դարձել դրանց շահագործումը:

«Եղել են, որ հրաժարվել են, օրինակ՝ Սևանի ջերմատունը, էջմիածնում Աղավնատուն ջերմատունը, մի ձեռներեց խոշոր ծաղկի ջերմատուն ուներ Մասիսում, ամռանը մի հեկտարը քանդեց, մյուսը կտրտեց վաճառեց։ Ինձ ասաց՝ ավելի լավ է 100 դրամ ամռանն աշխատեմ` ես ունենամ, քան հազարներ աշխատեմ, տամ «Հայռուսագազարդին»։ Կան, որ փակվեցին, տոմսի փողն առան ու ընտանիքով գնացին»,– նշեց նա։

Կառավարությունը մի ձեռքով հավանություն է տալիս «ՀՀ գյուղացիական տնտեսություններում» ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգին, մյուս կողմից՝ մերժում ոլորտի կայացման պատասխանատուների՝ շահառուների առաջարկները: Պողոս Գևորգյանը Գյուղնախարարության միջոցով բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել Կառավարությանը՝ ոլորտի զարգացմանն ուղղված, սակայն «հօգուտ ջերմատների զարգացման» առաջարկները համատարած մերժվել են: Առաջարկներից մեկն այն է եղել, որ իջեցվի գազի ավելի էժան սակագնի շեմը միջին ու փոքր ջերմատների համար մինչև 5.000 խ/մ. այն մերժվել է:  
 
«Մենք հիմա ալտերնատիվ միջոցներ ենք մտածում ջերմատները պահելու համար, ալտերնատիվ վառելիք. գիտնականներն աշխատում են այս ուղղությամբ »,– հավելեց Գ.Պողոսյանը։
Հունվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Գազի սակագնի թանկացման հետեւանքները մանր եւ միջին բիզնեսի վրա» թեմայով քննարկում: Բանախոսն էր՝ ՊողոսԳևորգյանը՝ Ջերմատնային ասոցիացիա ԳՀԿ տնօրենը: 
 
Քննարկման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ:

«Մեդիա Կենտրոն»