2300 քմ քարքարոտ տարածքը վերածվել է կանաչ գոտու․ քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ա․ Միկոյան փողոցի 2300 քմ քարքարոտ տարածքը վերածվել է կանաչ գոտու։

Տարածքում անցկացվել է ոռոգման ջրագիծ, հողի լիցք ու հարթեցում է արվել, այնուհետև՝ ճմապատվել ու սիզամարգեր ստեղծվել։

Աշխատանքներն իրականացվել են Դավթաշեն վարչական շրջանի, մասնավոր սեկտորի աջակցությամբ ու «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի թիմի ջանքերով։