Կիևն ու Վաշինգտոնը համաձայնության են եկել բնական պաշարների վերաբերյալ համաձայնագրի շուրջ

Ուկրաինան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բնական պաշարների վերաբերյալ համաձայնագրի վերջնական տարբերակի շուրջ:Այս մասին գրում է BBC-ին՝ հղում անելով Ուկրաինայի կառավարությանը։

«Մեզ հաջողվեց Ուկրաինային ձեռնտու շտկումներ մտցնել, մենք դա համարում ենք դրական արդյունք», – ասել է աղբյուրը։

Նոր տարբերակից հանվել է այն կետը, ըստ որի, ԱՄՆ-ը պետք է ունենա 100% վերահսկողություն առևտրային հիմնադրամի վրա։ Ուկրաինան դեմ էր այս կետին։

Ուկրաինան և ԱՄՆ-ը համատեղ կկառավարեն հիմնադրամը, բայց Վաշինգտոնը կունենա որոշումներ կայացնելու լիազորություն։