Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային ընտրանին երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց աշխարհի առաջնության ընտրական փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալեց Լեհաստանի թիմին: Հյուրերը հաղթեցին նվազագույն հաշվով:
Ավելի վաղ` սեպտեմբերի 16-ին, Հայաստանի հավաքականը գերխոշոր` 10:0 հաշվով զիջել էր Նորվեգիային: