Ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ենթարկվել է աննախադեպ հարձակման․ Ջո Բայդեն

«Ժողովրդավարությունը ենթարկվել է աննախադեպ հարձակման, որը տարբերվում է այն ամենից, ինչ մենք տեսել ենք այս ժամանակներում»,- հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի նկատմամբ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից կատարված հարձակման ժամանակ հրապարակված իր ուղերձում հայտարարել է ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը։

Նա կոչ է արել ցուցարարներին ճանապարհ տալ ժողովրդավարությանը, իսկ Թրամփին՝ պահանջել դադարեցնել անկարգությունները։

«Սա այլակարծություն չէ, դա անկարգություն է, քաոս է, սա նմանվում է խռովության և հիմա պետք է ավարտվի»,- ընդգծել է նա

։