Հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային հետաքրքրությունների վրա. վարչապետը՝ Բունդեսթագի փոխնախագահին

Անասունների վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումների կարևորությունն ու Շիրակի մարզում պատվաստումային գործընթացի ցածր ցուցանիշները հաշվի առնելով՝ Շիրակի մարզպետարանում այսօր անցկացվել է քննարկում, որին ներկա են եղել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, մարզային իշխանության ոլորտային պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, անասնաբույժներ, պատվաստումների մասնագետներ։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: 

Возможно, это изображение 5 человек, люди сидят и люди стоят

 Անդրադառնալով ընթացիկ տարվա պատվաստումային գործընթացում արձանագրված բացթողումներին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ թվային տվյալների վերլուծությունը խոսում է հստակ բացթողումների մասին․ «Ինձ համար՝ որպես մարզպետ, սա անվտանգային հարց է, որն առնչվում է նաև մարդկանց կյանքին ու առողջությանը, և իմ լիազորությունների շրջանակում պետք է հետևողական լինեմ խնդրի կարգավորմանը, քանզի անթույլատրելի է կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներին մատների արանքով նայել։ Պետք է պատասխանատու անասնաբույժները, պատվաստումների մասնագետներն ու համայնքների ղեկավարները հստակ հասկանան, որ պատժիչ մահակ չենք գործադրում, և այս հանդիպումը, ամենևին, ինքնանպատակ չէ, այլ մեր խնդիրը առաջացման հստակ պատճառներին անդրադառնալն ու լուծման ուղիներ գտնելն է։ Պատվաստումային գործընթացն ինքնանպատակ չէ, և ոչ էլ որևէ մեկի քմահաճույքով պետք է այն իրականացվի կամ առավել ևս խոչընդոտվի»։ 

Возможно, это изображение 4 человека, люди сидят, люди стоят и в помещении

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն էլ նշել է, որ հակահամաճարակային միջոցառումներին ուղղված պետական միջոցները չպետք է կորչեն, այս հարցում պետք է բացառվի ներանձնային ցանկացած խնդիր։ 

Возможно, это изображение 2 человека и люди сидят

Արձանագրվել է, որ կենդանիների պատվաստումների ցուցանիշներն հատկապես ցածր են Գյումրիում և Ախուրյան համայնքի բնակավայրերում, քննարկվել են պատասխանատու բոլոր կառույցների համագործակցությանը, անասնագլխաքանակի հստակ հաշվառմանն ու այս գործընթացում թերացումների հնարավորինս բացառմանն առնչվող հարցեր։ 

Возможно, это изображение 5 человек, люди сидят и люди стоят

 Պատասխանատուներն ընդգծել են, որ անասնահակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացումը նպաստում է կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն հակահամաճարակային վիճակի ստեղծմանը, անվտանգ կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության ապահովմանը, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանությանը, ինչպես նաև կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատմանը: Իսկ այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է շահագրգիռ բոլոր մարմինների սերտ համագործակցությունը: