Բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում կսահմանվի հսկողության խստագույն ռեժիմ

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում կսահմանվի հսկողության խստագույն ռեժիմ։

Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ զբոսաշրջիկների և քաղաքացիների այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու և տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու նպատակով՝ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն հանձնարարել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում սահմանել հսկողության խստագույն ռեժիմ, մասնավորապես․

Բացառել՝

հանգստի կազմակերպման ժամանակ խարույկների կազմակերպումը,

սննդի պատրաստման նպատակով կրակարանների (մանղալ) օգտագործումը, ❌ տարածքներ ապօրինի մուտքի դեպքերը,

տարածքների աղտոտումը:

Ապահովել՝

տարածքների պահպանության ռեժիմների պահանջները,

կրակարանների դուրսբերումը տարածքներից,

կանոնավոր աղբահանություն,

կանոնակարգված մուտք և ելք։

Հետևողական լինել այցելուների վարքագծային կանոնների պահպանմանը և հրդեհային անվտանգության կաննոնների ապահովմանը։

Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում և հորդորում եմ պահպանել սահմանված կանոնները։ Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։