«Ուկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն անընդունելի է»․ Պուտինը՝ ԱՄՆ բանագնացների հետ հանդիպմանը

Կրեմլում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Բանակցությունները տևել են շուրջ 2,5 ժամ։

Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն անընդունելի է Ռուսաստանի համար, քանի որ սպառնում է երկրի ազգային անվտանգությանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Մոսկվան ցանկանում է Ուկրաինայում երկարատև խաղաղություն հաստատել։

Ուիթքոֆը հայտնել է, որ բանակցությունների արդյունքները կներկայացնի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ հույս հայտնելով, որ շուտով կհայտարարվի եռակողմ բանակցությունների հաջորդ հանդիպման մասին։

Քուշներն էլ նշել է, որ Աբու Դաբիում բանակցությունների մասնակիցները ցանկություն են հայտնել հասնելու հակամարտության ավարտին։