«Խնդրում եմ՝ տարածեք կամ ձեր անունից գրեք, որ քվեաթերթիկները չպատռեն». Վարդինե Գրիգորյան

ՀՔԱՎ ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդեն ակնհայտ է, որ շատերին խաբել են, թե սա ընտրակեղծիքները կանխելու արդյունավետ մեթոդ ա ավելորդ քվեաթերթիկները պատռելը, ու հիմա դա համատարած կիրառվում ա։

Խնդրում եմ՝ տարածեք կամ ձեր անունից գրեք, որ քվեաթերթիկները չպատռեն։

Դա վնասում է ձեզնից ավելի քիչ պաշտպանված ընտրողին, խախտում նրանց քվեարկության գաղտնիությունը ու օգնում, որ նրանց նկատմամբ վերահսկողությունը հեշտ լինի։

Յուրաքանչյուր քվեախցիկում մշտապես պիտի լինի 3-5 քվեաթերթիկ յուրաքանչյուր ուժից։

Հանձնաժողովը պարտավոր է հետևել, որ ոչ ոք քվեաթերթիկ դուրս չտանի»։