Դեմկուսի ղեկավարը երգեց ընտրողների համար

Դեմկուսի ղեկավարը երգեց ընտրողների համար
Դեմկուսի ղեկավարը երգեց ընտրողների համար

Մայիսի 3-ին Հայասատանի Դեմոկրատական կուսակցությունն անցկացրեց քարոզարշավի իր եզրափակիչ հանրահավաք-հանդիսությունը: Ելույթ ունեցան կուսակցության անդամներն ու համակիրները՝ ներկաներին հորդորելով մասնակցել ընտրություններին և իրենց ընտրել:
«Ի ուրախություն բոլորիս ավարտվեց քարոզարշավը, որին ցավով հետևեցինք»,- ասաց «Ներուժ» ՀԿ նախագահ, Դեմոկրատատական կուսակցության անդամ Ժասմինա Ղևոնդյանն ու հավելեց, որ ընտրակաշառքներ այս անգամ էլ բաժանվեցին, իսկ ամենացավալին այն է, որ ժողովուրդը սպասում էր դրանց: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ևս համաձայնեց այս մտքի հետ: MyNews-ի հետ զրույցում նա նշեց, որ ժողովրդին հասցրել են այն վիճակին, որ սպասի ընտրակաշառքի. «Մարդիկ սոցիալական ծանր պայմաններում են հայտնվել, ինչը նրանց ստիպում է սպասել այդ 5-10 հազար դրամներին: Ընտրակաշառքը մի երևույթ է, որ արմատախիլ անել չի հաջողվում»:

Կարդալ ավելին