Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև մարդասիրական նպատակով կրակի դադարեցումը

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև մարդասիրական նպատակով կրակի դադարեցումը: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: Գերատեսչությունը հույս է հայտնել, որ հակամարտության կարգավորման հարցերում կհաջողվի առաջընթաց գրանցել:

«Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագրի ընդունումը և հույս հայտնում, որ հետագա բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորման հարցերում կհաջողվի գրանցել առաջընթաց և հաստատել կայուն խաղաղություն, որը կնպաստի ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը և բարօրությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին ուժի մեջ մտավ Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունըՍակայնանտեսելով դաադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։ Համաձայնությունը ձեռք էր բերվել Մոսկվայում հոկտեմբերի 9-ին մեկնարկած և ավելի քան 11 ժամ տևած քննարկումների արդյունքում և արձանագրվել էր ՀայաստանիՌուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ ՄնացականյանիՍերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ հայտարարությամբ.

«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ ՎՎՊուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ ՎՎՊուտինիՀայաստանի Հանրապետության վարչապետ ՆՎՓաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ ԻՀԱլիևի պայմանավորվածություններիկողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

  1. 2020թհոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասինռազմագերիների և պահվող այլ անձանցզոհվածների մարմինների փոխանակման համարԿարմիր խաչի միջազգային մոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
  2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
  3. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի ՀանրապետությունըԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբկարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցություններիխաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
  4. Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։