Զգուշացում օպերայի և բալետի թատրոնի տնօրենի տեղակալին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար

Հայտարարում եմ բանավոր զգուշացում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված:

Նման գրառում է կատարել Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն է հրավիրում այս հանգամանքը և պահանջում խստագույնս հետևել օրենքին ու դուրս չգալ սահմանված լիազորությունների և գործառույթների շրջանակներից. հակառակ դեպքում կկիրառվեն վարչական խիստ միջոցներ:

«Այս զգուշացումն ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ներին»,- գրել է Մակունցը: