Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհն անցանելի է և այդ հատվածում ՃՈ-ն իրականացնում է համապատասխան ծառայություն․ պարզաբանում

Լրատվական կայքերից մեկում «Տաթևի ճանապարհը կաթվածահար է» վերտառությամբ հոդված է հրապարակվել։ Ըստ տարածված տեղեկատվության՝ «ճանապարհին մի փոքր ձյուն է տեղացել, այն կաթվածահար է եղել, ավտոշարասյան ծայրը չի երևում»։

Նշենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նշված ճանապարհն (Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը) անցանելի է և այդ հատվածում ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է համապատասխան ծառայություն։

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։