Մայիսի 7-9-ը ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Մայիսի 6-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 6-ի երեկոյան առանձին շրջաններում, 7-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 6-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 7-9-ը, հատկապես ցերեկային ժամերին, կնվազի 5-8 աստիճանով։

Երևանում մայիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-10-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։