Շանս չկա, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի ԱԺ հասնի. նախարար

Շանս չկա, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի ԱԺ հասնի. նախարար
Շանս չկա, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի ԱԺ հասնի. նախարար

Ի սկզբանե պարզ էր, որ գրեթե շանս չկա, որպեսզի այս տարի Ստամբուլյան կոնվենցիան հասնի  ՀՀ Ազգային ժողով:

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողներին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախարարը հիշեցրեց, որ իրենք դիմել էին Վենետիկի հանձնաժողովին՝ որոշակի հարցերի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար:

«Հնարավոր չէր, որ ինքը գար Ազգային ժողով: Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կլինի հոկտեմբերին, մինչև կառավարությունում կրկին քննարկենք, մինչև ուղարկենք Սահմանդրական դատարան, դա պրոցես է, որը պետք է անցնել»,- նշեց Բադասյանը։

Ըստ նախարարի՝ այս թեման արդեն իրեն սպառել է, բոլոր հնարավոր փաստարկներն ու հակափաստարկները հնչել են: