«Բանակի ներգրավվածության փաստը առավել քան հիմնավոր է». Սասուն Խաչատրյան. «Ազատություն»

«Բանակի ներգրավվածության փաստը առավել քան հիմնավոր է». Սասուն Խաչատրյան. «Ազատություն»
«Բանակի ներգրավվածության փաստը առավել քան հիմնավոր է». Սասուն Խաչատրյան. «Ազատություն»

Բանակի ներգրավվածության փաստը մարտի 1-ի դեպքերին առավել քան հիմնավոր է:

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

«Ազատության» հարցին, թե ո՞ւմ հրահանգով կամ ցուցումով է դա արվել, Խաչատրյանը պատասխանել է. «Իհարկե կան կասկածներ, բայց ես դրանց մասին չեմ բարձրաձայնի, քննություն է կատարվում այդ ուղղությամբ, արդյունքների դեպքում անպայման կտեղեկացնեմ»։

Անդրադառնալով երեկ տարածած ՀՔԾ հաղորդագրությանը, ըստ որի ՀՔԾ քննչական խմբի նախկին ղեկավարի կողմից բանակի կողմից 2008-ի մարտի 1-ից հետո դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի և տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով, Խաչատրյանն ասել է. «Ես հիմա չեմ կարող ասել, որ այդ բոլոր հազարն էլ բանակի զենքերից են եղել, բայց ապացույցները խոսում են այն մասին, որ առնվազն հազար պարկուճ փոխվել է. իրեղեն ապացույց հանդիսացող 1000 պարկուճներ փոխարինվել են Ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազեններից կրակված պարկուճներով։ Ներքին զորքերի այդ զենքերը կան»: