ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ խորհրդարանի լիագումար նիստերի ներկայացված օրակարգը չի համապատասխանում այն խնդիրներին, որոնց բախվել է երկիրը, ժողովուրդը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Մելքումյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հունվարի 18-ի նիստում ունեցած իր ելույթում:
«Այն օրակարգը, որ դուք այսօր պետք է հաստատեք, չի համապատասխանում պահի լրջությանը և պահի թելադրանքին: Օրակարգը չի համապատասխանում այն խնդիրներին, որոնց այսօր բախվել են մեր երկիրն ու ժողովուրդը, հայտնվել ենք տարբեր տիպի անվտանգային, տնտեսական, ֆինանսական կոլապսի մեջ»,-ասաց Մելքումյանը:
Ըստ պատգամավորի՝ եթե իշխանությունը չի հասկանում, թե ինչ է կատարվում, ապա պետք է հրաժարվի քաղաքական պատասխանատվությունից: Մելքումյանը նշեց, որ եղել է Սյունիքի Մեղրի, Կապան, Գորիս համայնքներում, Շուռնուխ և Որոտոն գյուղերում: Ըստ նրա, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված անվտանգային խնդիրներ կան:
Պատգամավորը կարծում է, որ ռուսաստանյան մի զորախումբ պետք է լինի Մեղրիում, մի զորախումբ՝ Սիսիանում: