Մետրոյի կայարաններում ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգերը կեղծ են եղել.քաղաքապետարան

Մետրոյի կայարաններում ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգերը կեղծ են եղել, տեղեկացնում են քաղաքապետարանից:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել:

Ժամը 18։15-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է:

Հիշեցնենք, որ ահազանգը ստանալուց հետո ազգաբնակչության անվտանգության նկատառումներով մետրոպոլիտենի աշխատանքը ժամը 13։30-ից ժամանակավորապես դադարեցվել էր»: