Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ Արցախի խաղաղ բնակիչները զոհվում են և տառապում ադրբեջանական ագրեսիայից, ինչպե՞ս հասկանալ ընտրողական մոտեցումը․ Արցախի ՄԻՊ

Արտակ Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր էջում հրապարակել է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի գրառումները Գյանջայի վերաբերյալ և ինքն էլ իր հերթին գրել․

«Ինչպե՞ս հասկանալ սա, երբ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները ընտրողական մոտեցում են ցուցաբերում՝ տարածելով հաղորդագրություն պատերազմի հետևանքների վերաբերյալ: Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ Արցախի խաղաղ բնակիչները զոհվում են և տառապում ադրբեջանական ագրեսիայից:

Ոչ այցելություն, ոչ հաղորդագրություն, ոչ օգնություն: Ափսոսանք հայտնելով բոլոր դժբախտությունների համար՝ ես պահանջում եմ ՄԱԿ-ից մարդու իրավունքների իրական ունիվերսալություն»: