«Տրակտորիստին վար անելիս կրակել են՝ խաղաղապահն էլ մոտը կանգնած»․ Մարտակերտի քաղաքապետ․ Civilnet.am

«Տրակտորիստին վար անելիս կրակել են՝ խաղաղապահն էլ մոտը կանգնած: Մարտակերտի բնակիչ է՝ Տեփանց Արամ, 1966 թվականի ծնունդ», – ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը:   

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ժամը 13:15-ին Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող   նռան այգում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչը:

Գյուրջյանը նաև հայտնեց, որ իրավապահ մարմինները տեղում աշխատում են. «Ավել բան ասել չեմ կարող, քանի որ հիմա հիվանդանոցում եմ գտնվում»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում