Կասի՞ ոստիկանապետը`«Արա դուք մարզպետ ե՞ք, թե`գողական»

Կասի՞ ոստիկանապետը`«Արա դուք մարզպետ ե՞ք, թե`գողական»
Կասի՞ ոստիկանապետը`«Արա դուք մարզպետ ե՞ք, թե`գողական»

ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն այն կարծիքների հետ համամիտ չէ, որ Գյումրին կրիմինալ քաղաք է.

«Բնականաբար հանրապետության բոլոր մարզերում էլ նմանատիպ դեպքեր լինում են, ցավալի է, որ նման դեպքեր լինում, մանավանդ մահվան ելքով: Վերագրել, թե Սյունիքի կրիմինալ կամ Շիրակը կրիմինալ մարզ է,անընդունելի է, դեպքեր է, լինում են, նման հայտարարություններ անելու դեպքում պետք են կոնկերտ վիճակագրական տվյալներ»: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հարց հնչեց`ոստիկանապետի սկսած կլանների դեմ պայքարն արդյոնավետ կլինի՞: պատգամավորն ասաց.  «Դիմեք ոստիկանապետին»: Հարցրեցին՝ բայց կլաններ կա՞ն: «Չգիտեմ»,- ասաց պատգամավորը, շարունակելով, որ Գյումրիում մթնոլորտի խնդիր չկա, կյանքը նորմալ շարունակվում է, բացարձակ ոչ մի խնդիր չկա: «Դեպքեր է, որ ստացվում է: Էս պահի դրությամբ որակել, որ հանրապետությունում կա ինչ-որ ձեւավորված բաներ, դա էդպես չէ: Ուղղակի դեպքեր է, որ լինում է»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը` անրադառնալով նախ Գյումրիում, ապա Սյունիքում հնչած կրակոցներին, որոնք ուղեկցվեցին մահվան դեպքերով: Լրագրողները հետաքրքրվեցին`մի քիչ շատ չե՞ն զուգադիպություններոն ու պատահականությունները, ինչի արդյունքում կրակոցներ են հնչում, մարդիկ են մահանում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/06/04/250851/