Մարտունու շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել ևս մեկ աճյուն։

Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքներն այսօր իրականացվել են Արցախի արևելյան թևում`Մարտունու շրջանի ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1704 աճյուն: