ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունվարի 11-ին 81 տարեկանում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ռազմիկ Դավոյանը հեղինակել է «Ստվերների միջով» (Երևան, 1967 թ.), «Ռեքվիեմ» (Երևան, 1969 թ.), «Խաչերի ջարդը» (Բեյրութ, 1972 թ.), «Մեղրահաց» (Երևան, 1973 թ.), «Կեղևդ բաց արա» (Երևան, 1975 թ.), «Ինչ էր եղել» (Երևան, 1977 թ.), «Տաք սալեր» (Երևան, 1978 թ.), «Պոեմներ» (Երևան, 1980 թ.), «Պղնձե վարդ» (Երևան, 1983 թ.), «Թորոս Ռոսլին» (Նյու Յորք, 1984 թ.), «Բանաստեղծություններ» (Նյու Յորք, 1984 թ.), «Էպոս պատանության» (Երևան, 1984 թ.), «Տխուր փիղը» (Երևան, 1985 թ.), «Սահման» (Երևան, 1986 թ.), «Ընտիր երկեր» (Երևան, 1987 թ. ), «Քարե բարձ» (Երևան, 1989 թ.) և այլ ժողովածուներ:

Գրքերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, չեխերեն և այլ լեզուներով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և ընթերցողներին: