ԼՂ-ի մարտերում սպանված 25 վարձկանների մարմիններն ուղարկվել են Սիրիա․ SOHR․ Factor.am

Սիրիական մարդու իրավունքների մշտադիտարակման կենտրոնի ակտիվիստները դիտարկել են Լեռնային Ղարաբաղի մարտերում սպանված 25 թուրքամետ սիրիացի վարձկանների մարմինների ժամանումը Սիրիա։ Դիերը Սիրիա են տեղափոխվել նախօրեին՝ Հալեպի հյուսիսային Հուր Քիլիսի սահմանով։ Այս մասին հայտնում է SOHR-ը։

Կենտրոնը նշում է, որ թուրքամետ խմբավորումների սպանված վարձկանների ընդանուր թիվն ամենաքիչը 217 է՝ ներառյալ 163 գրոհայիների մարմինները, որոնք բերվել են Սիրիա, մնացյալների դիերը դեռ Ադրբեջանում են։ SOHR-ը նաև հայտնում է, որ Ադրբեջան ժամանած վարձկանների նոր խմբաքանակը հաշվի առնելով՝ ԼՂ-ի մարտերում ներգրավված գրոհայինների թիվն ամենաքիչը 2․350 է, որոնցից 320-ը վերադարձել է Սիրիա՝ հրաժարվելով աշխատավարձից։

Աղբյուրը՝ factor.am