«Իմ կիսատ թողած երգը». Վարդան Պետրոսյանի մոնոներկայացումը

Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի բարեկամներ, քույրեր, եղբայրներ, իմ հարազատներ… Այսօր՝ Քրիստոսի հարության տոնին, Ձեզ եմ ներկայացնում «Իմ կիսատ թողած երգը» մենաներկայացումը…

Պատմություն՝ մարդկային հարության մասին, Քրիստոսի անսահման ողորմածության շնորհիվ… Սա իմ կյանքի պատմությունն է… սա մեր կյանքի պատմությունն է… այստեղ իմ սիրտն է տրոփում…

Երախտապարտ եմ Աստծուն, երախտապարտ եմ Քրիստոսին, երախտապարտ եմ Ձեզ… որոնց շնորհիվ եւ ոտքի կանգնեցի ու բեմ վերադարձա…

Այս ներկայացումը Ձեզ է նվիրվում…

Բարի դիտում…»: