ՊԲ ստորաբաժանումները հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառել են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, վերականգնել նախկինում կորցրած դիրքեր. Տեսանյութ

Գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: Այդ մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակը:

ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր: