Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած զինծառայողի եղբայրը

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը:

Փոքրիկը ծնվել է 3,3 կգ քաշով, 52 սմ հասակով:Օգնականս՝ Ստեփան Բաղդասարյանը, այցելել է Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և իմ ու մարզպետարանի անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Իզաբելլա Հարությունյանին:

Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում:Պատերազմից հետո մեր զոհված տղաների ընտանիքներում ծնվող փոքրիկները կյանքի շարունակականության և մեր լինելիության խորհրդանիշն են դառնում:

Մենք էլ մեր հերթին պարտավոր ենք մշտապես լինելու այս ընտանիքների կողքին՝ ի նշան երախտագիտության իրենց տղաների թափած արյունի:Փառք մեր բոլոր հերոսներին»: