Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել են:
«Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկել ենք փոխգործակցությանը, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձել ենք նաև ռազմավարական խնդիրների», -իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Հայկ Չոբանյանը։