Փաստաբանական թիմը կներկայացնի Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է.

Մայիսի 8-ին, ժամը 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Փաստաբանական թիմը կներկայացնի Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։