«Օվալ պլաստիկն» ավելացրել է աշխատատեղերի քանակը, արտադրատեսակները և արտադրության ծավալները․ Էկոնոմիկայի նախարարը շրջայց է կատարել արտադրամասում

«Օվալ պլաստիկն» ավելացրել է աշխատատեղերի քանակը, արտադրատեսակները և արտադրության ծավալները․ Էկոնոմիկայի նախարարը շրջայց է կատարել արտադրամասում
«Օվալ պլաստիկն» ավելացրել է աշխատատեղերի քանակը, արտադրատեսակները և արտադրության ծավալները․ Էկոնոմիկայի նախարարը շրջայց է կատարել արտադրամասում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է «Օվալ պլաստիկ» ընկերության արտադրամաս։ Նախարարը շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթանալով արտադրական գործընթացներին։

Ընկերությունն արտադրում է մեկանգամյա օգտագործման պլաստմասե տարաներ և այլ ապրանքատեսակներ, որոնք լայնորեն կիրառվում ենսննդամթերքի արտադրությունում, բժշկության, դեղագործության ոլորտներում և կենցաղում:

«Օվալ պլաստիկի» հիմնադիր Վարուժան Խալաթյանը նախարարին է ներկայացրել արտադրական հզորությունների ավելացման ծավալները, արտադրատեսակաների ընդլայնումը և նորտեխնոլոգիաները, որոնց միջոցով ընկերությունը ստանում է ինչպես պլաստիկ թաղանթներ առաջադրած հաստության, այնպես էլ բարդ կազմաձևման կաղապարված արտադրանք, ինչպես նաև իրականացնում է տեսակավորված տպագրություն:

Վարուժան Խալաթյանի խոսքով՝ 2018 թվականին գրանցվել է արտադրության 11,9 % և արտահանման 21,8% աճ։Ընկերության արտադրանքը իրացվում է ներքին շուկայում՝ ապահովելով ներմուծման փոխարինում, ինչպես նաև արտահանվում ԵԱՏՄ երկրներ և Վրաստան: Ընկերությունում աշխատում է շուրջ 500 մասնագետ։

Նախարարը Առաջին Հանրապետության Անկախությանտոնի առթիվ Նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել  ընկերության հիմնադիր Վարուժան Խալաթյանին։ Այս տարի լրանում է ընկերության հիմնադրման 20-ամյակը և հիմնադրի աշխատանքային գործունեության 50-ամյակը։ Նախարարն իր խոսքում նշել է․ «Մեզ համար չափազանց կարևոր են տնտեսության մեջ այն առողջ օղակները, որոնք ոչ միայն ռիսկի են գնում և սկսում նմանատիպ նախաձեռնություններ, արտադրություններ, այլև ապահովում են երկարաժամկետ զբաղվածություն։ Այսպիսի հաստատակամությունը և հետևողականությունը պետք է փոխանցվի նման նախաձեռնությունների շարունակողներին»-, նշել է նախարարը՝ հաջողություն մաղթելով ընկերությանը հետագա նախաձեռնությունենրում։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը