Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է անցկացրել Վլադիմիր Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը:

Նա բարձր է գնահատել Ուկրաինայի նախագահի պատասխանատվությունը սկսվող բանակցությունների համատեքստում, թեև Ուկրաինան ենթարկվում է Ռուսաստանի հարձակմանը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շաք երկրներ սահմանում են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով:

Բելառուսի Գոմելի մարզի տարածքում փետրվարի 28-ին մեկնարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները: Ռուսական կողմը ժամանել է Բելառուս դեռ փետրվարի 27-ին: Ուկրաինայի պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներով ժամանել է բանակցությունների վայր` դրանք մեկնարկելուց երկու ժամ առաջ: