Ընդհանուր առմամբ, 5071 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում է կայացվել

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 11-ի դրությամբ  կայացվել է 5071 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝   65 403 ստուգում, որից միայն  573-ը՝ նշված օրը: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն, ինչպես նաև խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգուներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: