Կառավարության Ֆեյսբուքի էջը տեղեկացնում է.
30%-ի չափով աջակցություն կտրամադրվի այն բաժանորդներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝
🔸բնական գազի սպառում՝ 10․001 – 30․000 դրամ ներառյալ,
🔸 էլեկտրաէներգիայի սպառում՝ 5․001 -10․000 դրամ ներառյալ։
Որոշված ընդհանուր գումարր փոխանցվելու է բնական գազ և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառուներին հետագա փոխանցման պայմանով։
Ընդ որում, պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվելու է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվելու է որպես կանխավճար։