Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 20-25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: 

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 20-ի երեկոյան, 21-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: