Պատերազմի 377 զոհերի ընտանիքներին կատարվել է միանվագ հատուցում․ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի 377 զոհերի ընտանիքներին արդեն կատարվել է միանվագ հատուցում:

Այս մասին տեղեկանում ենք «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի Ֆեյսբուքի էջից։

«Գումարի ամբողջ չափից 10մլն. դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

Հատուցումների վերաբերյալ մանրամասներ՝ bit.ly/3nXJakD»։