ՀՀ մշակույթի նախարարությունը և «ՓՈՒՇ» նախագիծը հրավիրում են մասնակցելու համագործակցության նոր նախագծի մեկնարկին

ՀՀ մշակույթի նախարարությունը և «ՓՈՒՇ» նախագիծը սեպտեմբերի 19-ին, ժամը 17:00-ին, Մարտիրոս Սարյանի անվան պուրակում հրավիրում են մասնակցելու համագործակցության նոր նախագծի մեկնարկին:

Միջոցառման բացմանը կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և մաեստրո Տիգրան Մանսուրյանը:

Սարյանի արձանի հարևանությամբ կտեղադրվի դիզայներ-նկարիչների ձևավորած դաշնամուրը, որը միշտ բաց է լինելու հանրության առաջ և տրվելու է հնարավորություն, ինչպես նվագելու, այնպես էլ տեսագրությունները բեռնելու սոցիալական ցանցերում` օգտագործելով #playwithus#createwithus հեշթեգերը:
 
Նման դաշնամուրներ կտեղադրվեն նաև քաղաքի տարբեր հատվածներում: Դրանք հագեցած կլինեն հեռախոսները լիցքավորող և Wi-Fi տրամադրող սարքերով:

Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

ՀՀ մշակույթի նախարարություն