Վարչապետը վաղը կպատասխանի լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վաղը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ին՝ ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին: ԶԼՄ-ները եւ հ/կ-ներն այսօր մինչեւ ժամը 20.00-ն կարող են իրենց հարցերն ուղարկել [email protected] էլ. փոստին:

ԶԼՄ-ներին եւ հ/կ-ներին խնդրում եմ ուղարկել մեկական հարց: Հարցուպատասխանի մոտավոր տևողությունը՝ 2 ժամ»։