Հայփոստի կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացնում է, որ 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո Հայփոստի կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

«Հայփոստի կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Հայփոստը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն նոր` քաղաքացիակենտրոն սկզբունքներով։

Պրն․ Կարապետյանին հաջողություն եմ մաղթում։
Ի գո՛րծ, դեպի նորանոր ձեռքբերումներ»,- նշել է նախարարը։