Էրեբունիում և Քանաքեռ-Զեյթունում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Երևանի երկու վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«Հարգելի՛ քաղաքացիներ,տեղեկացնում ենք, որ 27.06-01.07.2022թ. Երևան քաղաքի Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ: Նախապես ներողություն ենք խնդրում պատճառված հնարավոր անհարմարությունների համար»: