Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաղթանակ գրանցեց Եվրոպայի առաջնությունում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաղթանակով նշեց նորամուտը Եվրոպայի առաջնությունում:

B խմբի մեկնարկային խաղում Ռուբեն Նազարեթյանի թիմը 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ Ուկրաինայի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան:

«Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Միհրան Դերմենջյանը: Նա ճանաչվեց նաև հանդիպման MVP: Ուկրաինացիներից աչքի ընկավ Վլադիսլավ Պերվիեիևը:

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 25-ին, մրցակիցը Չեխիան է»: