Կոմիտասի անվան պանթեոնում բացվեց Ջիվան Գասպարյանի կիսանդրին

Ջիվան Գասպարյանի մահվան առաջին տարելիցին Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ ամփոփվել է երաժշտի մարմինը, բացվեց նրա կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է:

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ Ջիվան Գասպարյանի թոռը՝ դուդուկահար ՋիվանԳասպարյան կրտսերը, նվագեց  կիսանդրու բացմանը՝ այդպիսով փորձելով շնորհակալություն հայտնել իր պապին, որը նաև իր վարպետն էր:

Ջիվան Գասպարյան կրտսերն ասացոր դուդուկահար, կոմպոզիտոր ՋիվանԳասպարյանը տարիներ շարունակ ծիրանափողի մեղեդիները տարածել է աշխարհով մեկ՝հանրահռչակելով դուդուկն ու հայկական երաժշտությունը:

«Պապս ասում էր՝ պետք է կա՛մ լավը լինել, կա՛մ չնվագել առհասարակ: Դա ինձ համար մեծպատասխանատվություն էր: Նրա վստահությունն ինձ ոգևորում էր, թևեր էր տալիս: Նա ասումէր, որ կարևոր է, թե ինչպես մարդ կհեռանա կյանքից: Ուրախ եմ, որ նա վերջին հանգրվանըգտավ պանթեոնում: Պապս ասում էր, որ պանթեոնում թաղված շատ մեծերի հետ էհաղորդակցվել, ընկերություն արել: Այդտեղ հանգրվանել են մեծեր, որոնց հետ նաև ես եմշփվելու պատիվն ունեցել»,-ասաց կրտսեր Գասպարյանը:

Ջիվան Գասպարյանին նվիրված մի շարք միջոցառումներ, համերգային ծրագրեր և այլնախաձեռնություններ կյանքի կկոչվեն ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում: Սեպտեմբերին Ջիվան Գասպարյան կրտսերը, համագործակցելով Հայաստանի պետականսիմֆոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը ՍերգեյՍմբատյանն է, համերգային ծրագրով կներկայանա Երևանում:

Քանդակի հեղինակն ընդգծեց, որ վարպետի քանդակի մյուս տարբերակը ԳանձասարիՎանք գյուղում է տեղադրված:  «Ջիվանի հետ շփվելու ընթացքում, ավելի խորը ճանաչելովվարպետին, կարողացել եմ ամեն ինչ անել, որ իր կերպարին հարազատ մնա: Աշխատել եմանել ամեն բան, որ կարողանամ  իսկական Ջիվանին մոտ արդյունք ստանամ»,- ասացԱլեքսան Բաբայանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծեց, որ վարպետը դուդուկի ձայնըբարձրացրել է այն մակարդակի, որ այսօր մենք բոլորս աշխարհի տարբեր անկյուններումհպարտությամբ նշում ենք, որ սա մեր ազգային գործիքն է:

Ջիվան Գասպարյանը, որը համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվերկրներում, նվագել հեղինակավոր բեմերում, կյանքից հեռացել է 2021-ի հուլիսի 6-ին, ԱՄՆ-ում: