Թրամփը լավատեսություն է հայտնել Իրանի հետ համաձայնության հասնելու հարցում

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ առաջիկա հանգստյան օրերին։ Ինչպես հայտնում է BBC-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Դրանք, հավանաբար, կարող են անցկացվել հանգստյան օրերին», – նշել է նա։

Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը և Թեհրանը «շատ մոտ են» համաձայնության հասնելուն։

Նա նաև կարծիք է հայտնել, որ հրադադարի երկարաձգում կարող է անհրաժեշտ չլինել։ Սակայն ավելի ուշ հավելել է, որ կարող է դիտարկել դրա երկարաձգման հնարավորությունը, եթե համարի, որ կողմերը մոտ են համաձայնագրի կնքմանը։

Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված երկշաբաթյա հրադադարի ավարտին մնացել է հինգ օր։