Մինսկի խմբի համանախագահները պիտի արձագանքեն սարսափելի այդ նվաստացմանը․ Նաիրա Զոհրաբյանը՝ Ադրբեջանում հայտնված հայ սպայի մասին

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի

«Մի՛ տարածեք էդ տեսանյութը։ Ազերի տականքները հերթական անգամ անբարո տեքստ են գրել ու, բնականաբար, մահվան սպառնալիքով ստիպել, որ սպա Գուրգեն Ալավերդյանը կարդա:

Ապրիլյանի ժամանակ, երբ եվրոպական կառույցներին էինք ներկայացնում փաստական տվյալներ եւ լուսանկարներ խոշտանգված ու սպանված մեր զինվորների, ես տեսել եմ, թե էդ երկոտանի կենդանիները ինչ անմարդկային վայրագությունների են ընդունակ: ԻԳԻԼ-ը կնախանձեր ազերի տականքների զազրելի ոճրագործություններին:

Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ հայկական կողմի գերության մեջ հայտնված բոլոր ազերիները կարտասանեին այն տեքստը, ինչը իրենց կպարտադրվեր ու Ալիևին էլ կհայտարարեին երկոտանի ոչխար: Բայց որևէ գերու դեպքում մենք նման բան չենք արել ու վստահ եմ, երբևէ չենք անելու: Մինսկի խմբի համանախագահները պիտի արձագանքեն սարսափելի այդ նվաստացմանը:

Ուղղակի պարտավոր են արձագանքել, եթե չեն ուզում հավելյալ լարվածություն: Ադրբեջանը թքում է միջազգային իրավունքի վրա ու միջազգային հանրության լռությունը հասկանալի չի լինի: Խնդրում եմ, մի՛ տարածեք էդ տականքների սարքած տեսանյութը: Հարգենք ու խնայենք մեր սպային ու նրա ընտանիքը»: