Կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն՝ առավել արժեքավոր և երկարակյաց ծառեր. քաղաքապետարան

Երևանի փողոցներում 70-100 տարեկան ծառեր կան, որոնք տարիների ընթացքում կորցրել են կենսունակությունը, հիվանդ են ու քաղաքացիների համար ստեղծում են վթարային իրավիճակներ: 

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տապալված ծառերը հեռացվում են տեղում՝ համապատասխան կառույցների որոշմամբ։

«Պատահարների թիվը նվազեցնելու համար միայն այս տարի կենսունակությունը կորցրած և կենսունակության ավարտին մոտ, ինչպես նաև ձևախեղված շուրջ 250 ծառ է հեռացվել՝ դրանք նորերով փոխարինելու նպատակով։ 

Երբեմն քաղաքացիների շրջանում այս ծրագիրը դժգոհություն է առաջացնում,  թեև այն առաջին հերթին իրենց անվտանգությունն ապահովելու նկատառումով է արվում։ 

Առաջիկայում մայրաքաղաքի մի քանի հասցեներում ևս կտեսնենք նոր՝ առավել արժեքավոր ու երկարակյաց ծառատեսակներ»,- ասված է հաղորդագրության մեջ: