Արցախում բոլոր ընտրատեղամասերում դռների մոտ դրված են դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ միջոցներ․ Տեսանյութ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դիտորդական առաքելություն են իրականացնում Արցախի ընտրություններում։

Պատգամավոր Արմեն Փամբուխչյանն ու Հրաչյա Հակոբյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտանեցին, որ բոլոր ընտրատեղամասերում դռների մոտ դրված են դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ միջոցներ։ Նաև մեկանգամյա օգտագործման գրիչներ են բաժանվում ընտրողներին։

Պատգամավորները նաև տեղեկացրին, որ ոստիկանները չեն թողնում երեք հոգուց ավելի մարդ մտնի ընտրատեղամաս։ Ընտրատեղամասերի առաջ հերթեր են գոյացել, որովհետև մարդկանց ակտիվ մասնակցություն կա։

Արցախի ընտրություններ

Gepostet von Armen Pambukhchyan am Montag, 30. März 2020