Կապիտան Ռոման Ադամյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի

Կապիտան Ռոման Ադամյանն ակտիվորեն մասնակցել է հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին: Այդ մասին տեղեկացնում է Շուշան Ստեփանյանը։

Նրա ներկայացմամբ, կապիտան Ադամյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Կապիտան Ադամյանը քառօրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած հերոսության համար պարգեւատրվել էր ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: