Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ կրակոցներ են հնչում, այս պահին լարված իրավիճակ է․ Ռուզաննա Գրիգորյան․ Factor.am

Այս պահին դադարեցված է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, գրում է Factor.am-ը։

«Տվյալ պահին լարված իրավիճակ է, անկանոն կրակահերթ է հենց հանքի տարածքում, ստիպված ենք դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել հանքի բոլոր աշխատակիցներին»։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ Հարցին, թե քանի աշխատակից է մոտավորապես տարհանվել, Գրիգորյանը նշեց․ «200-ից 300 մարդ, սովորաբար մեկ հերթափոխի ժամանակ այսքան մարդ է աշխատում»։