Չհուսադրող վիճակագրություն՝ տարածաշրջանում ամենաքիչ պատվաստում արվել է Հայաստանում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Ներկայացնում եմ ձեզ պատասվատումների մասին տեղեկատվություն՝ ըստ երկրների, ակնհայտ է, որ մենք հետ ենք մնում ու շատ ․․․Եվ այսպես, 2021 թվականի ապրիլի 25-ի դրությամբ, ամբողջ աշխարհում ներարկվել է պատվաստանյութի շուրջ 1.02 միլիարդ դեղաչափ: Պատվաստումների տեմպը ներկայում կազմում է շուրջ 17,8 մլն դեղաչափ օրական: • ԱՄՆ-ում ներարկվել է 231 մլն դեղաչափ, միջինում շուրջ 2,74 մլն դեղաչափ օրական: • ՌԴ-ում իրացվել է 17,9 մլն դեղաչափ համապատասխանում է բնակչության շուրջ 9,1%, օրական տեմպը շուրջ 74 հազ դեղաչափ:

Թուրքիայում՝ 21,1 մլն, համապատասխանում է բնակչության շուրջ 12,7%, օրական տեմպը շուրջ 156 հազ դեղաչափ:

Ադրբեջանում՝ 1,4 մլն, համապատասխանում է բնակչության շուրջ 7,1%, օրական տեմպը շուրջ 13,8 հազ դեղաչափ:

Իրանում շուրջ 718,5 հազ, համապատասխանում է բնակչության շուրջ 0,4% օրական տեմպը շուրջ 41,9 հազ դեղաչափ: Վրաստանում՝ շուրջ 37,5 հազ մարդ, համապատասխանում է բնակչության շուրջ 0,5%, օրական տեմպը շուրջ 1,2 հազ դեղաչափ:

Իսրայելը պատվաստել է բնակչության շուրջ 62,2%, այդ թվում 70 և բարձր տարիքային խմբի բնակչության 88%-ից ավելին: Տարեսկզբից COVID-19 նոր դեպքերի թիվը Իսրայելում նվազել է շուրջ 70%-ով:ԵՄ երկրներում իրականացվել է 122,6 մլն պատվաստում: Բնակչության շուրջ 24.2% ստացել են առաջին դեղաչափը, իսկ 8,9%-ը երկու: Դեղաչափերի ներակման միջև տարբերությունը կազմում է 21-42 օր: Oxford-AstraZeneca պատվաստանյութից ներարկվել է շուրջ 31,68 մլն դեղաչափ, Pfizer-BioNTech՝ 95,1 մլն, Moderna՝ 12,06 մլն, Sputnik V` 1,3 մլն։

Սիրելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում եմ ու հորդորում եմ պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա, դա վտանգավոր է․․․Այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը: