Հայտնի են Հայաստան վերադարձած գերիների անունները

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնում է․

Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։

Անուններ.

Տարզյան Սարգիս, Բալայան Վարդգես, Պետրոսյան Արմեն, Բաբայան Արթուր, Սարգսյան Հմայակ, Գալոյան Գուրգեն, Կյուրեղյան Գրիգոր, Մալոյան Վաղարշակ։